
Թուրքիան զիջումների չի գնա ահաբեկչությանն աջակցող երկրների հարցում. Էրդողան

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարի, որ Անկարան չի զիջելու իր դիրքորոշումը «ահաբեկչությանը աջակցող երկրների» նկատմամբ։ Այս մասին հայտարարել են Թուրքիայի նախագահի գրասենյակում: Այս մասին հայտարարել են Թուրքիայի նախագահի գրասենյակից, գրում է RT-ն:
Ըստ հաղորդագրության՝ սպասվում է, որ երկրի նախագահ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդգծելու է, որ «Թուրքիան զիջումների չի գնա ահաբեկչությանն ու ահաբեկչական կազմակերպություններին աջակցող երկրների նկատմամբ իր դիրքորոշման հարցում», նշվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքը չի ակնկալում Թուրքիայի կոշտ դիրքորոշումը Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում։
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Շվեդիան զենք է մատակարարել թուրքական տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացրած ահաբեկիչներին։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան կշարունակի պայքարել Քրդստանի աշխատավորական կուսակցության և նրա ճյուղերի դեմ՝ չնայած ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությանը։