Ստամբուլում իսրայելցիների համար ահաբեկչության սպառնալիքի մակարդակը հասցվել է կրիտիկականի

Ստամբուլում իսրայելցիների համար ահաբեկչական սպառնալիքի մակարդակը հասցվել է ամենաբարձրի՝ չորրորդի: Այս մասին հայտնում է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդին կից ահաբեկչության դեմ պայքարի շտաբի մամուլի ծառայությունը, գրում է ТАСС-ը:
 

«Հաշվի առնելով շարունակվող սպառնալիքը և իսրայելցիներին Թուրքիայում վնասելու Իրանի մտադրությունների սրումը, կենտրոնանալով Ստամբուլի վրա, Ազգային անվտանգության շտաբը դեպի Ստամբուլ ճանապարհորդության նախազգուշացումը հասցնում է ամենաբարձր՝ չորրորդ մակարդակի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Հայտարարությունն արվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը նախազգուշացրել է, որ կա «իսրայելցիներին առևանգելու կամ սպանելու իրանական դավադրության իրական և անմիջական» սպառնալիք և կոչ է արել իսրայելցիներին խուսափել որևէ անհարկի ճանապարհորդությունից Ստամբուլ կամ ընդհանրապես Թուրքիա:

Քաղաքականություն