Պատահարներ
Խոշոր ավտովթար Սևանում․ կա 7 վիրավոր
Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59.5 կմ հատվածում բախվել են Mercedes Vito և Mercedes C մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Mercedes Sprinter-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
[d1bb53350374624185c6b1378f009a53.jpg]
[c99f0781e4f198ebecdd89a11a760d38.jpg]