Սպանվել է 44-օրյա պատերազմի 27-ամյա մասնակիցը․ մանրամասներ միջադեպից
Հունիսի 7-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղի ունեցած կրակոցներից մահացած 27-ամյա Սմբատ Դավոյանը Տաշիր համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ՝ օպերատորն էր, 44-օրյա պատերազմի մասնակից: Նա տեղեկությունների համաձայն, պատահականության զոհ է դարձել եւ չի եղել միջադեպի անմիջական մասնակից: Այս մասին գրում է aravot.am-ը։
Բանն այն է, որ վիճաբանության բուն մասնակիցները վեճին իրենց աջակցելու համար կանչել են հարազատ-ընկերներին: Սմբատ Դավոյանը դեպքի վայր է գնացել բարեկամի կանչով ու ոչ մի մասնակցություն չի ունեցել: Բորիս Վանյանը, որն այս վիճաբանության դեպքով դանակահարվել է, ինքն է դանակի հարվածներ ստանալուց հետո հրազենից կրակել, արդյունքում հրազենային վիրավորումից Տաշիր Բ/կ-ում գիտակցության չգալով՝ մահացել է Սմբատ Դավոյանը: Սպանված երիտասարդը, ըստ գործընկերների, բնորոշվում էր խորաթափանց, համեստ արհեստավարժ, պարտականությունների նկատմամբ բարձր պատասխանատվություն ունեցող, խելացի, շատ հանգիստ բնավորություն ունեցող անձնավորություն, երբեք չէր վիճաբանում։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վիրավորում, հիպովոլեմիկ շոկ, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ՝ Լոռու մարզում, 28-ամյա երիտասարդը մահացել է, կա վիրավոր
Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստ...
Հնդկաստանի քաղաքացու բերանը փակել են, գոտիով կապել ոտքերը և հափշտակել շուրջ 90.000 ԱՄՆ դոլար
2022թ. հունիսի 1-ին, գազի կաթսան վերանորոգելու նպատակով, Հնդկաստանի քաղաքացու բնակարան է այցելել մի տղամարդ: Որոշ ժամանա...
Դանակահարություն Երևանի խամաճիկների թատրոնի մոտ․ 18-ամյա տղան վիրավոր է
Երեկ՝ հունիսի 7-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։Ժամը 15:00-ի սահմաններում Հ...
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վարորդը Toyota Ranner–ով հայտնվել է գետում
Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 40-...