Երևանում տրոլեյբուսի էլեկտրահաղորդիչի ձողը պոկվել և վնասել է ետևից ընթացող Mercedes-ը. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար
Այսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:40-ի սահմաններում, թիվ 15 երթուղին սպասարկող 017 համարի տրոլեյբուսը՝ Սեբաստիա փողոցում ընթանալիս, էլեկտրահաղորդիչի ձողը պոկվել և ընկել է նրա ետևից ընթացող Mercedes E-340 մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա:
Ինչպես հայտնում է shamshyan․com-ը, ձողի ընկնելու հետևանքով Mercedes-ի վարորդը որովայնի հատվածում վնասվածք է ստացել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ շտապ սկսել են վիրահատել:
Պարեկային ծառայությունը պարզում է տրոլեյբուսի վարորդի և հիվանդանոց տեղափոխված՝ Mercedes-ի վարորդի ինքնությունը:
[e8e70889c5c28615965169ec2c3f66c2.jpg]
[7601e0f4ad322e499d990ab01f1b839e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Արտաշատում 15-ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել. հայտնի է պատճառը
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ դեպք է եղել Արտաշատում: Ըստ բնակիչների՝ Արտաշատի Մարքսի փողոցում...
Ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ՝ բերանքսիվայր հայտնաբերել են երիտասարդ տղայի դի
Այսօր՝ հունիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժ...
Ողբերգական դեպք՝ Երևանում. Երևանյան լճից ջրասուզակը դուրս է բերել կնոջ դի
Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին և Ա...
Խոշոր ավտովթար՝ Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Audi-ն ու Opel-ը, կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի Հաղթանակ կամրջի...