Վրաստանում բեռնատարների տարանցիկ ճանապարհներից օգտվելու վճարը կբարձրանա 75 տոկոսով
Վրաստանում բեռնատարների տարանցիկ ճանապարհներից օգտվելու վճարը կբարձրանա 75 տոկոսով՝ 200 լարիից հասնելով 350 լարիի։
Jnews-ը գրում է, որ կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ են կատարվել: Բեռնափոխադրողների համար նորացված սակագները ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունիսի 20-ից։
Գործող օրենքի համաձայն՝ տուրքի վճարումից ազատվում են միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք բեռնափոխադրում են ծովային նավահանգստի տարածքից մինչև մոտակա մաքսային հսկողության գոտի՝ 10 կմ շառավղով կամ հակառակ ուղղությամբ։
BM.ge-ն գրում է, որ փոփոխությունները երաշխավորում են, որ Վրաստանի եկամուտները բեռների տարանցումից կավելանան տասնյակ միլիոնավոր դոլարներով, նշում է BM.ge-ն։
2022 թվականի առաջին եռամսյակում տարանցիկ ճանապարհով հանրապետությունով անցած ապրանքների թիվը գերազանցել է 116 հազարը, իսկ բյուջեի եկամուտները կազմել են 23,2 միլիոն լարի։ Ըստ կանխատեսումների, 2023 թվականին Վրաստանով կանցնի առնվազն 355 հազար բեռնատար, իսկ ընդհանուր եկամուտը կգերազանցի 130 միլիոն լարին։
Նմանատիպ հոդվածներ
ԿԱՐևՈՐ. Որ դեպքում գազաբալոնները չեն լիցքավորվի. նախարարություն
Հայաստանում օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված...
ՌԴ-ն չեղարկել է Հայաստանի հետ տրանսպորտային կապի սահմանափակումները
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ չեղարկվել են տրանսպորտային կապերի ժա...
Զապարոժիեյում նախատեսվում է հանրաքվե անցկացնել` ՌԴ-ի կազմում ընդգրկվելու համար
Զապորոժիեի մարզը բեռների և ուղեւորային երկաթուղային հաղորդակցություն կսկսի Ղրիմի հետ, РИА новости-ին հայտնել է տար...
Սահմանային իրավիճակի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հավաստի չէ
Մայիսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչքանո՞վ կապ ունեն ընդդիմո...