Խոշոր հրդեհ` Արարատում. Mercedes-ում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ, 42-ամյա Արտակ Բրուտյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ըստ նախնական տեղեկությունների ՝բարեբախտաբար, տուժածներ չկան: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչները:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ ՊՆ Կամազը գլխիվայր շրջվել է. 11 զինվորական տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ուղևորը դանակահարել վարորդին. ՔԿ-ն հրապարակել է տեսակադրերը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչ...
Զինված արցախցիները գալիս էին Երևան՝ հայտնի անձին սպանելու. Shamshyan
Օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Արարատի մարզում իրականացրել են «Վնասազեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոբուսի վարորդին դանակահարած ուղևորի ձերբակալման կադրերը. մանրամասներ
Հունիսի 9-ի առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրո...