Ցեմենտի հումքով բարձված КамАЗ-ով բախվել է գազատար խողովակներին ու կողաշրջվել
Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի կազմում: Ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 33-ամյա Մարութ Հայրապետյանը իր վարած КамАЗ մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 298.3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության հրամանատարները :
Լրատվականի տեղեկություններով՝ КамАЗ-ը բարձված է եղել ցեմենտի հումքով: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Կապանի գազի հաշվիչ կայանի վթարավերականգնողական բաժնի աշխատակիցները, ովքեր ձեռնարկել են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարը արագ վերացնելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ ՊՆ Կամազը գլխիվայր շրջվել է. 11 զինվորական տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապար...
Toyota-ն ընկել է ձորը․ վարորդը տեղում մահացել է
Հունիսի 7-ին, ժամը 15։24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտ...
LՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայ վարորդը Բեռլինում հետիոտների խմբի է վրաերթի ենթարկել. կա զոհ և վիրավորներ
Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը ազգությամբ հայ է, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Ըստ աղբյուրի՝...
Խոշոր հրդեհ` Արարատում. Mercedes-ում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապար...