Ի՞նչ են քննարկելու Լավրովն ու Չավուշօղլուն Անկարայում հանդիպման ժամանակ
Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն հունիսի 8-ի հանդիպմանը կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման վիճակն ու հեռանկարները, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ժամանակ կհամապատասխանեցնեն գործողությունների ժամանակացույցը՝ Ուկրաինայի, Անդրկովկասի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի եւ Սեւծովյան տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ:
Նախարարները մտքեր կփոխանակեն ուկրաինական ճգնաժամի իրավիճակի, ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարների շուրջ։ Ռուսական կողմը թուրք գործընկերներին կտեղեկացնի Ուկրաինայում ՌԴ Զինված ուժերի հատուկ ռազմական գործողության ընթացքի եւ խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի մասին։
Նախարարները կքննարկեն Սիրիայի հարցով հաջորդ միջազգային հանդիպման բովանդակությունը, որը տեղի կունենա այս տարվա հունիսին՝ Նուրսուլթանում, կգնահատեն Ժնեւում մայիսի 28-ից հունիսի 4-ը կայացած Միջսիրիական սահմանադրական հանձնաժողովի ութերորդ նիստի արդյունքները:
Նմանատիպ հոդվածներ
Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Հայաստան
Հունիսի 8֊9-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և...
Քաշաթաղի բնակիչը մոլորվել և հայտնվել էր ադրբեջանական հատվածում
Հունիսի 1-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա.Ա.-ի անհայտ կորելու մասին...
Հայտնի է, թե երբ տեղի կունենա ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը
Վաղը՝ հունիսի 3–ին, Մոսկվայում տեղի կունենա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանք...
Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի կյանքը չի հաջողվել փրկել
Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդա...