ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ի հաղթանակից հետո խաղադաշտ ներխուժած երկրպագուն` միջազգային մամուլի էջերում
Ազգերի լիգայի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը, սեփական հարկի տակ ընդունելով Իռլանդիային, նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Խաղադաշտում ծավալված իրադարձություններից զատ ուշադրության է արժանացել նաև նախախաղային դրվագը, երբ երկրպագուներից մեկը ներխուժել է խաղադաշտ ու ստացել հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի մարզաշապիկը:
Այդ դրվագի լուսանկարները հայտնվել են միջազգային մամուլի էջերում: