Միլիոնավոր մարդիկ լքել են երկիրը. ՄԱԿ-ը կոչով դիմել է Վենեսուելայի քաղաքական ուժերին
ՄԱԿ-ը կոչ է անում Վենեսուելայի բոլոր քաղաքական ուժերին մասնակցել ժողովրդավարական երկխոսության՝ երկրի ապագան որոշելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Վենեսուելան տասնամյակներ շարունակ ապրել է ներքին անկայունություն և սոցիալ-տնտեսական ճգնաժամ։ Ժողովրդավարությունը խաթարվել է։ Միլիոնավոր մարդիկ լքել են երկիրը։ Ես կոչ եմ անում Վենեսուելայի բոլոր կուսակցություններին մասնակցել ժողովրդավարական երկխոսության, որի շրջանակում հասարակության բոլոր հատվածները կարող են որոշել իրենց ապագան», – ասվում է հայտարարության մեջ, որն ընթերցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կառլոն։
Հավելենք՝ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։ Նրանց տեղափոխել են ԱՄՆ՝ Նյու Յորք, որտեղ զույգը կանգնելու է դատարանի առաջ թմրանյութերի հետ կապված ահաբեկչության, կոկաինի ներմուծման, զենքի ապօրինի պահման մեղադրանքներով։
Նմանատիպ հոդվածներ
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...