Մադուրոյին և նրա կնոջը տեղափոխել են Նյու Յորքի դատարան
ԱՄՆ ուժերի կողմից ձերբակալված Վենեսուելայի նախագահ Մադուրոյին և նրա կնոջը տեղափոխել են Նյու Յորքի դատարան
Fox News-ի կադրերում երևում է, թե ինչպես են նրան և կնոջը ուժեղ հսկողության ներքո ուղղաթիռ նստեցնում դատարան տանելու համար։ Դատը նախատեսված է ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)։
Հիշեցնենք` ամերիկյան հատուկ ջոկատայինները հունվարի 3-ին Վենեսուելայում իրականացրել են հատուկ գործողություն՝ ձերբակալելով երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ ABC News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մադուրոն երկուշաբթի օրը պետք է ներկայանա Նյու Յորքի Մանհեթենի դաշնային դատարան։ Սպասվում է, որ նրան կներկայացվեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մեղադրանքներ, որոնք կարող են հանգեցնել մի քանի ցմահ ազատազրկման։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ժամանակավորապես կստանձնի Վենեսուելայի կառավարումը։
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռն արձագանքել է վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը
Երեկ երեկոյան վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը։ Այ...
Ղազախստանի նախագահը` Փաշինյանի ֆիզիկական մարզավիճակի մասին
Վերջերս Բիշքեկում անցկացված ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ Պուտինը մարտահրավեր նետեց երիտասարդ ձյուդոիստի՝ պաշտպանելով...
Կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ 2025թ. բյուջեն գերակատարել են։Նրա խոսով, 2018թ.-ից վերաց...
Մի ընտանիք չկա, որից ՀԷՑ-ը փող չի գողացել. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում մի ընտանիք չկա, որից ՀԷՑ-ը նախկին կառավարիչների օրոք փող չի գող...