Վենեսուելայի ֆոնին թանկացել են ոսկին և այլ թանկարժեք մետաղներ
Ոսկին և այլ թանկարժեք մետաղները երկուշաբթի օրվա դրությամբ թանկանում են Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, ինչը նպաստել է «ապահով հանգրվան» համարվող ակտիվների նկատմամբ պահանջարկի աճին։
Ոսկու սփոթ գինը սակարկությունների ընթացքում աճել է 2,1%-ով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 4422 դոլարի։ Comex բորսայում փետրվարյան մատակարարման ոսկին թանկացել է 2,4%-ով՝ մեկ ունցիայի դիմաց կազմելով 4433,3 դոլար։
«Վենեսուելայի իրադարձությունները խթանել են պաշտպանական ակտիվների պահանջարկը, քանի որ ներդրողները ձգտում են պաշտպանվել աշխարհաքաղաքական ռիսկերից», - նշել է KCM Trade-ի վերլուծաբան Թիմ Ուոթերերը։ «Ոսկին և արծաթը հայտնվել են հիմնական շահառուների թվում»։
2025 թվականին ոսկին թանկացել է 64%-ով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1979 թվականից ի վեր՝ աշխարհաքաղաքական լարվածության, տոկոսադրույքների նվազման և համաշխարհային կենտրոնական բանկերի բարձր պահանջարկի պայմաններում։ Դեկտեմբերի 26-ին թանկարժեք մետաղի գինը հասել է ռեկորդային մակարդակի՝ մեկ ունցիայի դիմաց 4549,71 դոլարի։
Շուկայում արծաթի գինը բարձրացել է 3,8%-ով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 75,33 դոլարի։ Անցյալ տարվա ընթացքում արծաթը թանկացել է 2,5 անգամ, ինչը դարձել է դրա լավագույն տարեկան դինամիկան։ Դեկտեմբերի 29-ին արծաթի գինը հասել էր ռեկորդային՝ 83,62 դոլարի։
Պլատինի սփոթ գինը սակարկությունների ընթացքում աճել է 3,7%-ով՝ կազմելով 2220,3 դոլար, իսկ պալադիումինը՝ 2%-ով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 1671,7 դոլարի։
Ինչպես հաղորդվել էր, ամերիկյան հատուկ ջոկատայինները հունվարի 3-ին Վենեսուելայում իրականացրել են հատուկ գործողություն՝ ձերբակալելով երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ ABC News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մադուրոն երկուշաբթի օրը պետք է ներկայանա Նյու Յորքի Մանհեթենի դաշնային դատարան։ Սպասվում է, որ նրան կներկայացվեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մեղադրանքներ, որոնք կարող են հանգեցնել մի քանի ցմահ ազատազրկման։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ժամանակավորապես կստանձնի Վենեսուելայի կառավարումը։
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը
2026 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը մեկնարկել է: Այդ մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառ...
Մանրամասներ հետվճարի տրամադրման կարգից և պայմաններից
Հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով։ Ֆ...
Գրոհել կոչվածը չկա. ԱՆ նախարարի խոսնակը՝ հունվարի 1-ից գործարկված առողջության ապահովագրության համակարգի մասին
Գրոհել կոչվածը չկա, շատ հանգիստ տեմպով գնում են քաղաքացիները: Համապետական մեծ մասշտաբի բարեփոխում է՝ խնդիրներ կլինեն, բա...
Խնդրում եմ զգոն լինել և չտրվել խարդախությունների. Փաշինյանը՝ քաղաքացուց ստացած նամակի հետքերով
Քաղաքացուց ստացած նամակի հետքերով: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:««Այսինչ Այնինչյանը հաղորդում է ներկայաց...