Քաղաքականություն

Մադուրոյին կարող են մահապատժի ենթարկել․ ԶԼՄ

Inesa Sukiasyan 1 րոպե 152 դիտում
Մադուրոյին կարող են մահապատժի ենթարկել․ ԶԼՄ

Եթե ամերիկյան դատարանը Մադուրոյին մեղավոր ճանաչի առաջադրված չորս կետերով, ապա նրան կարող է պատժի առավելագույն չափը սպառնալ։ Այս մասին հայտնում է New York Post պահպանողական պարբերականը:


Ինչպես հաղորդում է DW-ն, Մադուրոն մեղադրվում է վերահսկվող նյութերի մասին օրենքը խախտելու մեջ՝ «շարունակական հանցավոր գործունեության» շրջանակներում:


Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար մահապատժի դատավճիռներ հազվադեպ են կայացվում. նման դատավճիռների մեծ մասը կապված է սպանությունների հետ:


Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել էր, որ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը «շուտով կբախվեն ամերիկյան արդարադատության ողջ ցասմանը՝ ամերիկյան հողի վրա և ամերիկյան դատարաններում»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250