Հայաստանը կարող է դուրս գալ ներկայիս փակուղային վիճակից. Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանը Իրանի և Ռուսաստանի երկաթուղիներին հասանելիություն կստանա Ադրբեջանի միջոցով, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա հայտարարել է, թե օկուպացված Արցախում և այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրում» շինարարական աշխատանքներին զուգահեռ աշխատանքներ են տարվելու Նախիջևանում։
«Հայաստանը կարող է դուրս գալ ներկայիս փակուղային վիճակից։ Ադրբեջանի և Հայաստանի միջև ճանապարհներ կբացվեն։ Թուրքիայի և Հայաստանի միջև ճանապարհներ կբացվեն։ Հայաստանը մուտք կունենա Իրանի երկաթուղիներ Նախիջևանի միջոցով, Ռուսաստանի երկաթուղիներ՝ Ադրբեջանի միջոցով։ Այսինքն՝ դա ձեռնտու է նաև Հայաստանին։ Այստեղ պարտվող կողմ չպետք է լինի։
Համենայնդեպս, տնտեսական և տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի։ Եթե ինչ-որ մեկն իրեն քաղաքական տեսանկյունից պարտված է համարում, ապա դա, ինչպես ասում են, իր խնդիրն է։ Բայց եթե յուրաքանչյուրն այս հարցին նայի պրագմատիզմի տեսանկյունից, ապա կարող է օգուտ տեսնել իր համար»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...