Ռուսաստանը կոչով դիմել է ԱՄՆ-ին
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ իրականացված գործողությունները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։
Նեբենզյանի խոսքով՝ Կարակասում Միացյալ Նահանգների իրականացրած գործողություններն արդարացնելու որևէ միջոց չկա։
Նա նշել է, որ «Ռուսաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին ազատ արձակել Վենեսուելայի ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյին»։
«Ռուսաստանը հույս ունի, որ Ամերիկայի գործողություններն օբյեկտիվորեն կգնահատվեն այլ երկրների կողմից»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյանը:
Հիշեցնենք՝ հունվարի 3-ին ԱՄՆ-ն ռազմական գործողություն է իրականացրել Վենեսուելայում, որի ընթացքում օդադեսանտային ուժերը ձերբակալել են Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։
Նմանատիպ հոդվածներ
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...