Վենեսուելայի ժամանակավոր առաջնորդը համագործակցություն է առաջարկել ԱՄՆ-ին․ մանրամասներ
Կարակասը շարունակում է հավատարիմ մնալ հարևանների հետ խաղաղ համակեցությանը՝ ձգտելով ապրել առանց արտաքին սպառնալիքների, հարգանքի ու միջազգային համագործակցության մթնոլորտում՝ հայտարարել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։ Instagram-ի իր էջում հրապարակված բաց նամակում քաղաքական գործիչը համագործակցության կոչ է արել ԱՄՆ կառավարությանը։
Քաղաքական գործիչը նաև ուղղակի դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ երկու ժողովուրդներն ու տարածաշրջանը «արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի»։ Ռոդրիգեսի խոսքով՝ հենց դա է եղել Նիկոլաս Մադուրոյի ուղերձը, որին ավելի վաղ ձերբակալել էին ռազմական գործողության ընթացքում և կնոջ հետ տեղափոխել Միացյալ Նահանգներ:
Ավելի վաղ այդ օրը Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Դելսի Ռոդրիգեսը «ծանր գին» կվճարի, եթե չհամագործակցի ԱՄՆ իշխանությունների հետ։ «Հավանաբար ավելի մեծ գին, քան Մադուրոն»,- The Atlantic-ը մեջբերել է ԱՄՆ նախագահի խոսքերը։






























