Թուրքիան հավանություն չի տալիս ԱՄՆ-ի գործողություններին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հավանություն չի տալիս միջազգային իրավունքին հակասող գործողություններին։
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նրան ներկայացրել է Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը։
Էրդողանի խոսքով՝ «Թուրքիան և նրա ժողովուրդը կշարունակեն գտնվել բարեկամ Վենեսուելայի բնակիչների կողքին՝ աջակցելով այդ երկրի բնակիչների բարեկեցության զարգացմանն ու աճին ուղղված ջանքերին։ Մադուրոն և ընդհանրապես վենեսուելացի ժողովուրդը բազմիցս հաստատել են, որ Թուրքիայի բարեկամներն են»։
Նա նշել է, որ «Թուրքիան և Վենեսուելան, որպես երկու բարեկամ պետություններ, առաջնահերթություն են տվել համերաշխությանը, այդ թվում՝ մեր երկրների համար բարդ ժամանակահատվածներում»։
«Պետությունների ինքնիշխան իրավունքների և, ընդհանուր առմամբ, միջազգային իրավունքի նորմերի խախտումը ռիսկային քայլ է, որը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների գլոբալ մակարդակում։ Մի աշխարհում, որտեղ ուժեղի իրավունքը գերակշռում է օրինականությանը, անկայունությունը, ճգնաժամերն ու հակամարտությունները անխուսափելի են։ Թուրքիան հավանություն չի տալիս միջազգային իրավունքին հակասող որևէ գործողության»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...