Ավարտվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը․ մենք հիմա սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել․ Ալիև
Արդեն մի քանի ամիս է, ինչ մենք ապրում ենք խաղաղության պայմաններում և սովորում ենք, թե ինչպես ապրել խաղաղության պայմաններում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Անցյալ տարին իսկապես կարելի է պատմական համարել, որովհետև հենց 2025 թվականին է ավարտվել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը, և մենք արդեն մի քանի ամիս է՝ ապրում ենք խաղաղության մեջ։ Մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել։ Ադրբեջանը քաղաքականապես ամրապնդել է իր փայլուն հաղթանակը մարտադաշտում և աշխարհում առաջին տեղում է։ Սա, անշուշտ, մեր անկախության պատմության ամենահիշարժան իրադարձություններից մեկը կլինի, կասեի՝ ամենակարևորներից մեկը։ Այս տեսանկյունից, անցած տարին կարելի է համարել շատ հաջողակ և պատմական մեր երկրի և մեր ժողովրդի համար, և ես վստահ եմ, որ այսուհետ ադրբեջանական ժողովուրդը կապրի խաղաղության մեջ»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նաև հայտարարել է, որ 2025 թվականը կարելի է պատմական տարի համարել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համատեքստում։
«907-րդ բաժինը, որն ընդունվել է հակաադրբեջանական ուժերի և Ամերիկայում հայկական լոբբիի գործունեության արդյունքում, խոչընդոտել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև լայնածավալ հարաբերությունների հաստատմանը, սակայն այս սահմանափակումն այլևս գոյություն չունի։ Իհարկե, դրա համար կան երկու հիմնական պատճառ՝ առաջինը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի պաշտոնական ավարտը, և երկրորդ՝ Ամերիկայում իշխանության գլուխ է Թրամփի վարչակազմը։ Այս վարչակազմը շատ պրագմատիկ է, շատ պրոֆեսիոնալ, և նրա անդամները՝ նախագահի գլխավորությամբ, լավ գիտակցում են Ամերիկայի ազգային շահերը», - ասել է Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Նմանատիպ հոդվածներ
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...