Իմ մտքերն այն հոգևորականների հետ են, ովքեր շարունակում են մնալ անազատության մեջ. Ռոբերտ Ամստերդամ
Մինչ Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, մենք խորհրդածում ենք այս ժամանակաշրջանի վեհ խորհրդի շուրջ՝ մի պահ, երբ լույսը ցրում է խավարը՝ բերելով հույսի, խաղաղության և վերածննդի ուղերձը։ Այս մասին գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Պատմության ընթացքում հայ ժողովուրդը դրսևորել է հոգևոր տոկունության բացառիկ օրինակ՝ ապացուցելով, որ հավատքը և մարդկային ոգին կարող են վեր բարձրանալ նույնիսկ ամենածանր փորձություններից։
Այս սրբազան առիթով իմ մտքերն այն հոգևորականների հետ են, ովքեր շարունակում են մնալ անազատության մեջ՝ այս սուրբ օրերին մեկուսացված լինելով իրենց հետևորդներից։
Արդարությունը, ինչպես և այս տոնի լույսը, անկասելի է, և ես հավատարիմ եմ այն սկզբունքին, որ այն պետք է վերականգնվի բոլոր նրանց համար, ովքեր տառապում են իրենց համոզմունքների համար։
Թող այս տոնական օրերը հույսի նոր զգացում և արդարության հաղթանակ բերեն հայ ժողովրդին։
Շնորհավոր իմ բոլոր հայ ընկերների Սուրբ Ծնունդը»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...