Վարդենյաց լեռնանցքը փակ է. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հունվարի 5-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Մյուս տրանսպորտային միջոցների համար բաց է։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանայ...
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատգամը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի...
Պնդումը՝ իբր ՀՀ-ում չկա ընտանիք, որից ՀԷՑ-ը չի գողացել, չի համապատասխանում իրականությանը. Հանրային հսկող
Հանրային հսկողը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների․«1) Ինչ վերաբերում է այն պնդմանը,...
Ձյուն, մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. եղանակը՝ ՀՀ-ում
Առավոտյան ժամերին Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։Տեղեկությունը հայտնում է Հիդր...