«Ստացել եմ պաշտպանության նոր փաթեթի հաստատում». Զելենսկին ու Ջոնսոնը հեռախոսազրույց են ունեցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, նավահանգիստների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև ստացել է «պաշտպանության ընդլայնված աջակցության նոր փաթեթի» հաստատում։
«Ես զրույց եմ ունեցել Բորիս Ջոնսոնի հետ։ Ես տեղեկացրել եմ ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին։ Ստացել եմ պաշտպանության ուժեղացված աջակցության նոր փաթեթի հաստատում։ Մենք անդրադարձել ենք անվտանգության երաշխիքների վրա աշխատանքի ուժեղացման խնդրին»,- գրել է Զելենսկին Twitter-ում։
Վերջինիս խոսքով՝ կողմերը քննարկել են նաև աշխարհում պարենային ճգնաժամից խուսափելու և ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման ուղիները։
Նմանատիպ հոդվածներ
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ». Ալեն Սիմոնյան
«Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատ...
ՌԴ-ից ասել են, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կարիքը կարող է զգացվել Ուկրաինայի տարածքում
«Մենք դժվար թե համաձայնենք, որ ՆԱՏՕ-ի ինչ-որ երկրներ խաղաղապահների անվան տակ փորձեն մտնել այնտեղ»,-այս մասին լրագրողների...
Քանի մարտիկ է Ազովստալում գերի ընկել. Զելենսկին պարզաբանել է
Ազովստալից ավելի քան 2,5 հազար ուկրաինացի մարտիկներ գտնվում են ռուսական գերության մեջ։ Նրանց ազատ արձակմամբ զբաղվում է Պ...
Զախարովայի հետ հարցազրույցից հետո հաղորդավարի ինքնազգացողությունը վատացել է
Իտալական La7 հեռուստաալիքի հեռուստածրագրի հաղորդավար Մասիմո Ջիլետտին իրեն վատ է զգացել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ...