Ինչ կլինի Դադիվանքի ճակատագիրը․ Ադրբեջանը հայերի ներկայության հետ չի հաշտվում․ ArmLur

Պաշտոնական Բաքուն անում է հնարավորը Դադիվանքից հայ հոգևորականներին դուրս հանելու համար: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ադրբեջանն այս օրերին ռուսական կողմին հայ քահանաներին ռուս հոգևորականներով փոխարինելու լոբբինգ է անում:

 

Ադրբեջանը հայ հոգևորակններին Դադիվանքից հանելու սցենարն էլ է մշակել՝ այն նետելով Ռուս ուղղափառ եկեղեցու դաշտ:
 

ArmLur.am-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու տեղեկատվական բաժնի տնօրեն տեր եսայի Քահանա Արթենյանն ասել է, որ այս մասով որևէ նոր ասելիք չունեն: «Այդ մասին Արցախի թեմի առաջնորդն է հարցազրույց տվել, դրանից ավելին ասելիք չունենք»,- նշել է նա:

 

Իսկ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն Aravot-ին փոխանցել էր, թե ոչ թե ռուս հոգևորականներով փոխարինելու, այլ պարզապես իրենց վերահսկողության տակ առնելու հարցն է առաջ տանում Ադրբեջանը:
Նման ձեռագրով Ադրբեջանը փորձում է Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքի տարածքից նաև ռուս խաղաղապհներին հանել, որովհետև եթե այտեղ հայ առաքելական եկեղեցու սպասավորներ չլինեն, հետևաբար նաև ռուս խաղաղապահների կարիքը չի լինի:

 

Քաղաքականություն