Ապօրինի պահվող հրազենից առնվազն 5 կրակոց է արձակել, հայհոյանքներ են հնչեցրել․ ՔԿ-ն մանրամասնում է
ՀՀ քննչական կոմիտեի իրականացրած նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2025 թվականի օգոստոսի 14-ին Երևան-Աշտարակ մայրուղու՝ դեպի Պռոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի է ունեցել Մ. Դ.-ի և Ա. Տ.-ի կողմնակիցների հանդիպումը։ Այդ ընթացքում կողմերը միմյանց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել և հարվածներ հասցրել միմյանց։
Միջադեպի ժամանակ Ա․ Տ․-ն իր մոտ ապօրինի պահվող հրազենից առնվազն 5 կրակոց է արձակել հակառակորդ խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով Մ․ Դ․-ն ստացած վերքերից մահացել է:
Ա․ Տ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն՝ այլոց կյանքի համար վտանգավոր եղանակով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառություն)։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը։
Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...
Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում. դադարեցնել եմ համագործակցությունս Հանրային Հեռուստաընկերության հետ․ Թովմասյան
Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար։ Որոշում եմ կայացրել դադարեցնել համա...
Քարդաշյանի ուղերձը՝ Հայաստանին
Ինստագրամյան իր ալիքում Քիմ Քարդաշյանը հրապարակում է արել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։Հեռուստաաստղը հ...
Անձրևները չեն դադարի․ ինտենսիվ տեղումներ են սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ին առանձին...