«Բաքվի կողմից պաշտոնական որևէ պատասխան չկա». ԱԳ փոխնախարարը` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը` անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համար հայկական կողմի առաջարկած 6 կետերը, ասաց, որ Բաքվի կողմից պաշտոնական որևէ պատասխան չկա։
«Պաշտոնական որևէ պատասխան չենք լսել, չնայած մամուլում տարբեր շահարկումներ և լուրեր կային»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` բանակցությունների նպատակն էլ այն է, որպեսզի համադրեն երկու կողմի մոտեցումները։ Իսկ թե ինչքանով դա կհաջողվի, բանակցությունների ընթացքը ցույց կտա։
Հարցին, թե մոտ ապագայում տեսանելի՞ են բանակցություններն այդ թեմայով` Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին կոնկրետ օր բանակցությունների վերաբերյալ չկա։
Նմանատիպ հոդվածներ
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ». Ալեն Սիմոնյան
«Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատ...
ՌԴ-ից ասել են, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կարիքը կարող է զգացվել Ուկրաինայի տարածքում
«Մենք դժվար թե համաձայնենք, որ ՆԱՏՕ-ի ինչ-որ երկրներ խաղաղապահների անվան տակ փորձեն մտնել այնտեղ»,-այս մասին լրագրողների...
Քանի մարտիկ է Ազովստալում գերի ընկել. Զելենսկին պարզաբանել է
Ազովստալից ավելի քան 2,5 հազար ուկրաինացի մարտիկներ գտնվում են ռուսական գերության մեջ։ Նրանց ազատ արձակմամբ զբաղվում է Պ...
Զախարովայի հետ հարցազրույցից հետո հաղորդավարի ինքնազգացողությունը վատացել է
Իտալական La7 հեռուստաալիքի հեռուստածրագրի հաղորդավար Մասիմո Ջիլետտին իրեն վատ է զգացել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ...