Ռուսաստանը գործնականում դադարել է կորուստներ կրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում. Պետդումայի պատգամավոր
Ռուսաստանը գործնականում դադարել է կորուստներ կրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում, սա ռազմական գործողությունների վարման մոտեցման փոփոխության արդյունք է: Այս մասին Readovka-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:
«Մենք գործնականում դադարել ենք մարդկանց կորցնել։ ՊՆ-ի մարտին հրապարակած ծայրահեղ թիվը 1351 զոհ է։ Ներկայում, իհարկե, կան վիրավորներ, սակայն զոհվածների նման քանակ չկա։ Եվ սա պատերազմի մարտավարության նկատմամբ մոտեցման փոփոխության արդյունք է»,- ասել է նա։
Անդրեյ Կարտապոլովի խոսքով՝ սկզբնական փուլում, երբ ՌԴ ԶՈւ-ն մտել է Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածք, զենք չի կիրառվել։ Սակայն, այն բանից հետո, երբ ռուս զինվորականներին սկսեցին գնդակահարել ու գերեվարել, մարտավարությունը փոխվեց։
«Այժմ այս մարտավարությունը շոշափելի արդյունքների է բերում»,- եզրափակեց պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Արարատ Միրզոյանը հեռանում է. ինչ է սպասվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անդամ դառնալու հայտերի ընդունման ժամկետը սպառված է․ 48 առաջադրում կա, գործող վա...
Սասուն Խաչատրյանի և Արթուր Դավթյանի միջև վեճը թեժացել է. ինչ է հայտնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վեճ...
Փաշինյանն ու Վրաստանի վարչապետը կհանդիպեն
Հայաստանի և Վրաստանի վարչապետները պայմանավորվել են առաջիկայում հանդիպել։ Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ Իրակլի Ղարիբ...