Նախորդ տարվա համեմատ 3 անգամ շատ զբոսաշրջիկ է եկել ՀՀ․ Քերոբյանը թվեր ներկայացրեց
Այս տարվա առաջին չորս ամիսների տվյալներով` 3 անգամ շատ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան նախորդ տարի։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` նշելով, որ հունվար–ապրիլ ժամանակահատվածում արդեն 355 000 զբոսաշրջիկ է Հայաստան եկել։
«Նախորդ տարվա առաջին չորս ամիսներին 123 000 զբոսաշրջիկ է եկել, ամբողջ տարվա ընթացքում` 355 000, և զբոսաշրջիկների հոսքը եղավ տարվա երկրորդ կեսին։ Զբոսաշրջության ոլորտը բավական առույգ է, և զբոսաշրջիկների հոսք ունենք ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Իրանից, եվրոպական երկրներից»,–ասաց Քերոբյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի մոտ 3 միլիարդի ներդրումներ են արել զբոսաշրջության ոլորտի ենթակառուցվածքների վրա` 2020-ի մեկ միլիարդի համեմատ։ Քերոբյանը նշեց` հաջորդ տարի էլ ծրագրում են խոշոր ներդրումներ անել այս ոլորտում։
Նմանատիպ հոդվածներ
ԿԱՐևՈՐ․ ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմի առաջխաղացման վերաբերյալ լուրի մասին
Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել Հ...
ՌԴ-ն չեղարկել է Հայաստանի հետ տրանսպորտային կապի սահմանափակումները
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ չեղարկվել են տրանսպորտային կապերի ժա...
Զապարոժիեյում նախատեսվում է հանրաքվե անցկացնել` ՌԴ-ի կազմում ընդգրկվելու համար
Զապորոժիեի մարզը բեռների և ուղեւորային երկաթուղային հաղորդակցություն կսկսի Ղրիմի հետ, РИА новости-ին հայտնել է տար...
ԿԱՐևՈՐ. Որ դեպքում գազաբալոնները չեն լիցքավորվի. նախարարություն
Հայաստանում օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված...