«Մի՛ փորձեք պար բռնել Թուրքիայի հետ»․ Էրդողանը սպառնացել է Հունաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան այլևս երկկողմ բանակցություններ չի վարի Աթենքի հետ։
«Մենք խզել ենք Հունաստանի հետ բարձր մակարդակով Ռազմավարական խորհրդի նիստ անցկացնելու պայմանավորվածությունը»,- ասել է Էրդողանը։ Նա Հունաստանի հասցեին սպառնալից տոնով է խոսել։
«Դուք դասեր չեք քաղու՞մ պատմությունից։ Մի՛ փորձեք պար բռնել Թուրքիայի հետ, այլապես կհոգնեք ու կմնաք կես ճանապարհին»,- ասել է էրդողանն ու կրկնել՝ երկկողմ բանակցություններ Հունաստանի հետ չեն վարելու։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հունաստանին մեղադրել էր Էգեյան կղզիների կարգավիճակը «խախտելու մեջ», պնդել, թե կղզիները պետք է «ապառազմականացնել», այլապես օրակարգում կհայտնվի դրանց պատկանելության հարցը։
Մինչ այդ Հունաստանը բազմիցս դժգոհություն է հայտնել հունական կղզիների դիմաց թուրքական ռազմական ներկայության ընդլայնման կապակցությամբ՝ դա համարելով ակնհայտ սպառնալիք։
Վերջին շրջանում Թուրքիան հաճախակի խախտում է Հունաստանի օդային սահմաններն ու մեծացնում իր հավակնությունները՝ կղզիների նկատմամբ, իսկ Հունաստանը Թուրքիայի ներկայացրած պահանջներն ու հիմնավորումները որակում է անհիմն՝ ինչպես պատմական, այնպես էլ իրավական տեսանկյունից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը արեց խոստացված կարևոր բացահայտումնը
ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով նախորդ հարցուպատասխանի ըն...
Երևանում սպասվում է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստը. ինչ է քննարկվելու
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստում քննարկվել...
ԿԱՐԵւՈՐ․ ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերը հանդիպել են միջպետական սահմանին
Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադ...
Միրզոյանն ու Լավրովը առանձնազրույց են ունեցել
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստանի արտգործնախարարություն:  ...