ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Երևանում երիտասարդները փորձում թալանել տերմինալը
Մայրաքաղաքի Շինարաների փողոցի տեսախցիկներից մեկն արձանագրել էր, թե ինչպես են երկու տղամարդ մայիսի լույս 27-ի գիշերը փորձում գողություն անել։ Թիրախը վճարային տերմինալն էր, որը լինգով փորձում էր բացել նրանցից մեկը։
Այդ ընթացքում հանցագործությունների նախականխման նպատակով հերթական գիշերային շրջայցն էին իրականացնում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, որոնց աչքից չէր վրիպել կատարվածը։ Նրանք կանգնեցրել են մեքենան ու սկսել հետապնդումը։ Արդյունքում Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդը, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրա, այսպես ասած, գործընկերը հասցրեց փախչել: Պարզվեց, որ նրանք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տերմինալի դուռը, սակայն գործն ավարտին չէին հասցրել:
Գողության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 32-ամյա տղամարդը կալանավորվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են, գիշերային շրջայցերն էլ` շարունակվում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիկյան Օմահա քաղաքի քիմիական գործարանում հզոր հրդեհ է բռնկվել
Ամերիկյան Օմահա քաղաքում` քիմիական գործարանում, հզոր հրդեհ է բռնկվել:Հաղորդվում է մի քանի պայթյունների, ենթադրաբար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եռաբլուրում տղամարդը գողացել էր զոհված հերոսի քրոջ դրամապանակը
Մայիսի 31-ին, ժամը 17:25-ին, ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրից ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժին հեռա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրազիլիայում հորդառատ անձրեւների եւ սողանքների հետևանքով կան զոհեր
Բրազիլիայում հորդառատ անձրեւների եւ սողանքների հետեւանքով առնվազն 35 մարդ Է զոհվել: Զոհերի եւ տուժածների մեծ մասը հիմնակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կան ձերբակալվածներ․ ՔԿ-ն՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցածի մասին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2022թ. հունիսի 3-...