ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եռաբլուրում տղամարդը գողացել էր զոհված հերոսի քրոջ դրամապանակը
Մայիսի 31-ին, ժամը 17:25-ին, ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրից ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ անհայտ անձը պանթեոնի տարածքից գողացել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, մայոր Գեորգի Լյովայի Մինասյանի շիրիմին այցելության եկած վերջինիս քույր՝ Մ. Խաչատրյանին պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և այլն։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:
ՌՈ օպերատիվ ստորաբաժանումներն անմիջապես ձեռնամուխ են եղել հանցագործին հայտնաբերելուն։ Հաջորդ օրը՝ հունիսի 1-ին, ՌՈ հետախուզության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցից բերման է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ Վ. Ա.-ն, ով տեղում փաստական տվյալների համադրմամբ տվել է խոստովանական ցուցմունք։
Դեպքի առթիվ ՊՆ ՌՈ Երևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կան ձերբակալվածներ․ ՔԿ-ն՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցածի մասին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2022թ. հունիսի 3-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Երևանում երիտասարդները փորձում թալանել տերմինալը
Մայրաքաղաքի Շինարաների փողոցի տեսախցիկներից մեկն արձանագրել էր, թե ինչպես են երկու տղամարդ մայիսի լույս 27-ի գիշերը փորձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիկյան Օմահա քաղաքի քիմիական գործարանում հզոր հրդեհ է բռնկվել
Ամերիկյան Օմահա քաղաքում` քիմիական գործարանում, հզոր հրդեհ է բռնկվել:Հաղորդվում է մի քանի պայթյունների, ենթադրաբար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում տեսախցիկներն արձանագրել են «Սոլո» բարի տնօրենի ողբերգական ավտովթարի պահը
Հրապարակվել է մայիսի 17-ին Երևանում «Սոլո» բարի տնօրենի ողբերգական ավտովթարի պահը, որն արձանագրվել է տեսախցիկների կողմից...