Արևմուտքն օգտագործում է Ուկրաինան որպես պատրվակ. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրները փորձում են տարածել իրենց գերակայությունը՝ օգտագործելով Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին նա հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Հուսեյն Իբրահիմ Թահայի հետ հանդիպմանը, փոխանցում է ТАСС-ը:
Ինչպես ասել է Լավրովը՝ այս պահին ստեղծվում է բազմաբևեռ աշխարհ, սակայն արևմտյան առաջնորդները փորձում են կանխել դա՝ ցանկանալով իրենց գերակայությունը տարածել այլ տարածաշրջանների վրա։
«Փորձում են մոբիլիզացնել բոլոր մյուս երկրներին իրենց դրոշների ներքո՝ օգտագործելով Ուկրաինան և երկրի շուրջ ստեղծված իրավիճակը որպես պատրվակ», - հավելել է դիվանագետը:
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը ժամանել էր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ՝ Պարսից ծոցի երկրներ կատարած այցի շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Արարատ Միրզոյանը հեռանում է. ինչ է սպասվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անդամ դառնալու հայտերի ընդունման ժամկետը սպառված է․ 48 առաջադրում կա, գործող վա...
Երկիշխանություն՝ ԱԻՆ-ում. «Փաստ»
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, օգտվ...
Փաշինյանն այսօր խորհրդարան կգնա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում այսօրվանից կմեկնարկեն «Հայ...