Փաշինյանն այսօր խորհրդարան կգնա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում այսօրվանից կմեկնարկեն «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։ Այսօր խորհրդարան կայցելեն գործադիրի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ֆինանսների նախարար, ԿԲ նախագահ, Հաշվեքննիչ պալատի ղեկավար եւ այլք։
Օրենքը պահանջում է նաեւ վարչապետի ներկայությունը։ Իշխանական խմբակցությունից երեկ վստահեցնում էին, որ Փաշինյանը ներկա կգտնվի կատարողականի քննարկմանը։ Դիմադրության շարժումն այս անգա՞մ էլ թույլ կտա, որ Փաշինյանը հանգիստ ելումուտ անի խորհրդարան, թե՞ հնարավոր է շրջափակեն խորհրդարանի շենքը։ Երեկ մինչեւ երեկո շարժման նախաձեռնողներն այս հարցի պատասխանը դեռ չունեին՝ խորհրդարանի շենքը պաշարելու հարցը որոշված չէր։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Արարատ Միրզոյանը հեռանում է. ինչ է սպասվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անդամ դառնալու հայտերի ընդունման ժամկետը սպառված է․ 48 առաջադրում կա, գործող վա...
Երկիշխանություն՝ ԱԻՆ-ում. «Փաստ»
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, օգտվ...
Ռոսկոմնադզորը Google-ից պահանջել է հեռացնել Tor Browser հավելվածը Google Play-ից
Ռոսկոմնադզորը Google-ից պահանջել է հեռացնել Tor Browser հավելվածը Google Play-ից։ Այս մասին գրում են ռուսական զլմ-ները:&...