Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքից արձակված կրակոցից զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նախնական տեղեկություններով՝ 2022թ. մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել է հրազենագնդակային վիրավորում և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ 2022թ. մայիս 29-ին՝ ժամը 03:47-ին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ ՊՆ Կամազը գլխիվայր շրջվել է. 11 զինվորական տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապար...
ԱՄՆ քաղաքացուն «Փարվանա» ռեստորանի հետնամասում բռնաբարել են. ահազանգ
Հայաստանի քքննչական կոմիտեի Երևան քաաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 138 հոդվածի 1-ին մասի...
15-ամյա աղջիկը Երևանում վրաերթի է ենթարկվել
Այսօր՝ մայիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Դավիթ Ս.-ն ի...
Հիվանդանոց է տեղափոխվել երկու ոստիկան․ հինգ անձ բերման է ենթարկվել
Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հ...