«Մադրիդի գագաթնաժողովը կդառնա ամենակարևոր գագաթնաժողովներից մեկը». Ստոլտենբերգը` ՌԴ-ի գործողությունների մասին
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները հունիսի վերջին Մադրիդում կայանալիք հանդիպմանը կվերանայեն դաշինքի դիրքորոշումը Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ: Այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մայիսի 30-ին իսպանական ABC թերթում հրապարակված հարցազրույցում:
«Մադրիդի գագաթնաժողովն արտակարգ կարեւոր նշանակություն կունենա,- ասել Է նա:- Նոր ռազմավակական հայեցակարգը, որը մենք կընդունենք, կարտացոլի անվտանգության նոր իրականությունը»: Օրինակ, ներկայիս ռազմավարական հայեցակարգը Ռուսաստանի նկատմամբ վերաբերվում Է որպես գործընկերոջ եւ չի հիշատակում Չինաստանը,- նշել Է Ստոլտենբերգը:-
«Այժմ, անտարակույս, մենք կքննարկենք ՌԴ-ի ագրեսիվ գործողությունները, ինչպես նաեւ Չինաստանի վերելքի ազդեցությունը մեր անվտանգության վրա: Մադիդի գագաթնաժողովը կդառնա մեր ամենակարեւոր գագաթնաժողովներից մեկը:
Բացի դրանից, գլխավոր քարտուղարի խոսքով՝ Իսպանիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը կարծարծվեն հարցեր՝ կապված «հարավից ծագող սպառնալիքների» հետ, ինչպիսիք են անկայունությունն ու ահաբեկչությունը: «Աֆրիկայում կայունությունը պետք Է նշանակություն ունենա ամբողջ դաշինքի համար,- ճշտել Է նա:
«Մենք պետք Է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմին»,- պնդել Է նա:
«Իսպանիան մասնակցում Է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների համատեղ ջանքերին,- ընդգծել Է գլխավոր քարտուղարը:- Գոյություն ունեն ուկրաինական ուժերի աջակցման բազմաթիվ տեսակներ: Մենք պետք Է շատ զգույշ լինենք՝ խոսելով սպառազինությունների կոնկրետ համակարգերի մասին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
«Պաշտոնապես հայտարարում եմ...». Օհանյանը` մամուլում ցուցադրվող առանձնատան մասին
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` մասնավորապես նշելով. «Ես` Սեյրան...
«Ներողություն խնդրելու բան չկա. դե, ում հետ չի պատահում». Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը արձագանքել է իր օգնական Ապտա Ալաուդինովի հրապարակած տեսանյութին՝ Ուկրաինայի զինված ուժե...
«Իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված». Միրզոյան
Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված, հնդկական «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասե...
Լևոն Քոչարյանը` պաշտոնի հավակնելու մասին
«Ես որևէ պաշտոնի չեմ հավակնում։ Եթե մեր շարժումը հաջողի, չեմ ուզում և պլանավորում որևէ պաշտոն ստանալ։ Ինչ վերաբերում է Ե...