Դանակահարություն Երևանում. վիրավորը հայտնել էր, որ խորովածի շամփուրը ձեռքին վազելուց է վնասվածք ստացել
Այսօր՝ մայիսի 29-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:25-ի սահմաններում, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջին պատի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Նոր-Նորքի և Ավանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 28-ամյա Ռուստամ Բ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Խուդյակով փողոցում՝ խորովածի շամփուրը ձեռքին վազելու և ընկնելու հետևանքով:
Կայքի տեղեկություններով, ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները պարզել են, որ Ռուստամ Բ.-ի ասածը իրականությանը չի համապատասխանում ու տաք հետքերով ճշտել են, որ նույն օրը՝ ժամը 00:40-ի սահմաններում, Խուդյակով փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Յուրի Բ.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս դանակով հարվածել է Ռուստամ Բ.-ի որովայնի շրջանին: Ժամերի ընթացքում ոստիկանները Գայի պողոտայում հայտնաբերել են կասկածյալ Յուրի Բ.-ին և բերման ենթարկել ոստիկանության Ավանի բաժանմունք: Նրա մոտ հայտնաբերվել է նաև 8 սմ շեղբի երկարությամբ դանակ և կան կասկածներ, որ դա հանցագործության գործիքն է:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է «Թաքնված ջրվեժ»-ի մոտ ընկերուհու հետեւից գետը նետված 29-ամյա տղայի դին
Մայիսի 28-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Թաքնվ...
Բախվել են Hyundai-ն ու «Զազո» անվամբ ավանակով լծասայլակը. լծասայլակի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապա...
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 30-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին
Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:25-ի սահմաններուն Գեղարքունիքի մարզի բն...
Մի քանի ժամ լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքնե...