«Ընդունվել է ավելի քան 30 հակաճգնաժամային որոշում». Պուտին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց.
«2022-ի մարտից սկսած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կողմից ընդունվել է ավելի քան 30 հակաճգնաժամային որոշում` ուղղված սահմանափակումների հետևանքների մեղմմանը, մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը՝ գործարարներին ու քաղաքացիներին աջակցելու համար»։
Պուտինի խոսքով` միայն մաքսային ոլորտում մարտ ամսից սկսած հաստատվել է միջոցառումների 3 փաթեթ` ուղղված ավելի քան 1600 ապրանքատեսակների ներկրման մաքսատուրքերի զրոյացմանը։ Դրանց արդյունքում ներկրողների խնայողությունն առաջիկա կես տարում կարող է հասնել շուրջ 800 մլն դոլարի:
ՌԴ նախագահը նաև հիշեցրեց, որ գնաճը զսպելու համար ԵՏՀ-ի որոշմամբ զրոյացվել է նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման համար մինչև 1000 եվրո արժեքով ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը։
Վերջինս անդրադարձավ նաև պարենային անվտանգության խնդրին` հայտարարելով, որ միության ադամ 5 երկրները պարենամթերքի ներքին արտադրության հաշվին լիովին ապահովում են ներքին շուկայի ամբողջ պահանջարկը։
Նմանատիպ հոդվածներ
«Պետք է թշնամուն ուժով քշենք մեր հողից. ասել եմ ու արել եմ». Ալիև
«Այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոնը։ Ես այս մասին խոսել եմ տասը տարի առաջ: Իմ բոլոր ելույթները մամուլում կան: Ես աս...
Ուկրաինացի փախստականներին վտարում են Իսպանիայի հյուրանոցներից. El Pais
Ուկրաինացի փախստականներին վտարում են Իսպանիայի հյուրանոցներից տուրիստական սեզոնի սկսվելուց առաջ: Ինչպես գրում է իսպանակա...
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել
ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվա...
ԴԺՀ-ում օտարերկրացի վարձկաններին կարող է մահապատիժ սպառնալ
ԴԺՀ-ի գլխավոր դատախազությունն ավարտել է Մեծ Բրիտանիայից եւ Մարոկկոյից մի խումբ օտարերկրյա վարձկանների նկատմամբ քրեական գ...