«Պետք է թշնամուն ուժով քշենք մեր հողից. ասել եմ ու արել եմ». Ալիև
«Այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոնը։ Ես այս մասին խոսել եմ տասը տարի առաջ: Իմ բոլոր ելույթները մամուլում կան: Ես ասում էի, որ միջազգային իրավունքը չի գործում։ Ես ասում էի, որ մենք ինքներս չպետք է խաբենք մեզ, մենք պետք է էլ ավելի հզորանանք, ուժ հավաքենք և հարկ եղած դեպքում թշնամուն ուժով քշենք մեր հողից։ Ասել եմ ու արել եմ»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի օկուպացված Կովսականի (Զանգելան) շրջան կատարած այցի ժամանակ իր ելույթում: Տեղեկատվությունը փոխանցում եեն ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի բռնապետը հայտարարել է, որ երկիրը պետք է ավելացնի իր հզորությունը, քանի որ ուժի գործոնը չափազանց կարևոր է:
«Մենք պետք է շարունակենք ուժեղ լինել։ Այսօր մեր տնտեսական ցուցանիշները շատ դրական են։ Կարող եմ ասել, որ այս տարի Ադրբեջանն աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկն է։ Մենք նաև ուժեղացնում ենք մեր ռազմական հզորությունը: Պատերազմից հետո ստեղծվել են նոր զինված կազմավորումներ, գնվել է նոր տեխնիկա, և մենք կշարունակենք դա անել։ Որովհետև եթե մենք ուժեղ չլինենք, չենք կարողանա ապրել այնպես, ինչպես ուզում ենք։ Մենք ուզում ենք ազատ ապրել։ Մենք ցանկանում ենք, որ ապագայում ոչ ոք չխառնվի մեր գործերին: Դրա կարիքը չկա։ Մենք այնպիսի հրաշալի պետություն ենք կառուցել, որին այսօր շատերը կարող են նախանձել։ Թող մեզ ոչ ոք չսովորեցնի, խորհուրդ չտա: Դա ավելորդ է»,-հավելել է վերջինս:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինացի փախստականներին վտարում են Իսպանիայի հյուրանոցներից. El Pais
Ուկրաինացի փախստականներին վտարում են Իսպանիայի հյուրանոցներից տուրիստական սեզոնի սկսվելուց առաջ: Ինչպես գրում է իսպ...
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել
ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվա...
ԴԺՀ-ում օտարերկրացի վարձկաններին կարող է մահապատիժ սպառնալ
ԴԺՀ-ի գլխավոր դատախազությունն ավարտել է Մեծ Բրիտանիայից եւ Մարոկկոյից մի խումբ օտարերկրյա վարձկանների նկատմամբ քրեական գ...
Թուրքիայի ԱԺ-ի նախագահը` Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, հերթական առիթն օգտագործելով, առաջ է քաշել պետական մակարդակով իրականաց...