Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ ակտիվորեն քննարկել գերիների փոխանակման հարցը. Ավստրիայի կանցլեռ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի հետ քննարկել է պարենային անվտանգության և գազի մատակարարման հարցերը։
Ռուսաստանի նախագահը Նեհամերին ասել է, որ մատակարարումների դժվարությունների համար Մոսկվային պատասխանատվության ենթարկելու փորձերն անհիմն են։
Կրեմլի ղեկավարի խոսքով` այդ խնդիրներն առաջացել են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների պատճառով։
Պուտինն ընդգծել է, որ Կիևը սաբոտաժի է ենթարկում Ռուսաստանի հետ բանակցությունները։ Բացի այդ, ՌԴ առաջնորդը վերահաստատել է Ռուսաստանի հանձնառությունը՝ դեպի Ավստրիա գազի մատակարարման պայմանագրային պարտավորությունների կատարման առնչությամբ։
Նեհամերը բանակցություններից հետո ասել է, որ Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ ակտիվորեն քննարկել գերիների փոխանակման հարցը։
Ավստրիայի կանցլերը նաև հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինս իրեն ասել է, որ «Գազպրոմը» կզրկվի ավստրիական Հայդախում գազի պահեստարանից, եթե ռուսական ընկերությունն այն չլիցքավորի:
Նմանատիպ հոդվածներ
«Պետք է թշնամուն ուժով քշենք մեր հողից. ասել եմ ու արել եմ». Ալիև
«Այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոնը։ Ես այս մասին խոսել եմ տասը տարի առաջ: Իմ բոլոր ելույթները մամուլում կան: Ես աս...
Ուկրաինացի փախստականներին վտարում են Իսպանիայի հյուրանոցներից. El Pais
Ուկրաինացի փախստականներին վտարում են Իսպանիայի հյուրանոցներից տուրիստական սեզոնի սկսվելուց առաջ: Ինչպես գրում է իսպանակա...
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել
ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվա...
ԴԺՀ-ում օտարերկրացի վարձկաններին կարող է մահապատիժ սպառնալ
ԴԺՀ-ի գլխավոր դատախազությունն ավարտել է Մեծ Բրիտանիայից եւ Մարոկկոյից մի խումբ օտարերկրյա վարձկանների նկատմամբ քրեական գ...