Լավրովը հայտարարել է, թե Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ կան
ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաները գտնվում են Հայաստանում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում, Մոսկվան այս խնդիրը քննարկում է իր հարևանների հետ թե՛ երկկողմանի հիմունքներով, թե՛ ՀԱՊԿ-ի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT Arabic-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հուշագրեր է կնքել կամ նախատեսում է կնքել ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ։ Փաստաթղթերը ներառում են փոխադարձ տեղեկացում այն մասին, թե ինչպես են զարգանում կենսաբանական ծրագրերը յուրաքանչյուր երկրում։
«Այս հուշագրերը ենթադրում են փոխայցելություններ և ծանոթացում լաբորատորիաների գործունեությանը։ Բացի այդ, գրված է, որ մեր կողմերից յուրաքանչյուրի կենսաբանական օբյեկտներում ոչ մի երրորդ կողմի ռազմական ներկայացուցիչներ չպետք է լինեն»,- պարզաբանել է Լավրովը։ |
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի մեքենային ուղեկցող 3 «Տոյոտաներ» գնելու որոշումը չեղարկվել է, ձեռնպահ են մնացել 54 մլն ծախսելուց․ Aravot
Կառավարությունը ապրիլի 7-ին որոշել էր գումար հատկացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենա...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հա...
Կողմերը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան. ԵՄ
«Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագ...
Պուտինը նախ շնորհավորել է Փաշինյանին, հետո այլ թեմաներ են քննարկել․ մանրամասներ՝ հեռախոսազրույցից
Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախ...