ԱՄՆ-ն Ուկրաինայի պատճառով չի պատերազմի Ռուսաստանի դեմ Սև ծովում
ԱՄՆ-ը մտադիր չէ Ուկրաինայի պատճառով ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ Սև ծովում, КП-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին։
«Նախագահը հասկացրել է, որ մենք չենք պատրաստվում ամերիկացի զինվորներին ուղարկել Ուկրաինա կռվելու։ Այս խոսքերը վերաբերում են ինչպես Ուկրաինայի երկնքին, այնպես էլ Ռուսաստանի հետ ծովային հակամարտության հնարավորությանը»,- լրագրողներին ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հերթական անգամ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր զորքերը չի ուղարկի Ուկրաինա, բայց միևնույն ժամանակ ամերիկացիներն իրենց դաշնակիցների հետ մտադիր են պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքը։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Ռուսաստանը կօգնի հաղթահարել պարենային համաշխարհային ճգնաժամը, եթե Արևմուտքը չեղարկի պատժամիջոցները. Պուտին
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի Դա...
ՔՊ խմբակցությունը չի մասնակցի Արցախի հարցով ԱԺ արտահերթ նիստին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տարածել է ՔՊ խմբակցության հայտարարությունը`...
«Գազպրոմը» կկորցնի Հայդաչ գազի պահեստարանը, եթե այն գազով չլցնի. Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ «Գազպրոմը» կկորցնի Հ...