ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուխով գլխարկդ ո՞ւր է, հագի, արի, ծնողների առջև կանգնի՝ առանց ոստիկանների». Տոնոյանը դիմեց Փաշինյանին
«Պարոն վարչապե՛տ, ձե՛զ եմ դիմում. բա էն դուխով գլխարկդ ո՞ւր է, մի հատ հագի, արի, ծնողների առջև կանգնի՝ առանց ոստիկանների: ԱԺ բեմում էդքան ոստիկաններով, սաղավարտներով, վահաններով շրջապատված, մուկն էլ բերեք՝ էդպես կթփրտա, բա եկեք մի հատ ծնողների դեմը կանգնեք էլի, մեզ հետ խոսեք. գլխարկը կորցրե՞լ եք, կնվիրենք էդ «դուխով» գլխարկը»,- խոսքն ուղղելով ՀՀ վարչապետին՝ հայտարարեց զոհված զինծառայող Մենուա Հովհաննիսյանի մայր Կարին Տոնոյանը:
Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ-ի մոտ են` աջակցելու զոհված զինծառայողների ծնողներին, որոնք բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «պետական դավաճանության հատկանիշներով» քրեական գործ հարուցելու պահանջով։
Զոհվածների ծնողներն այսօր կդիմեն ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ պահանջով՝ չեղարկել Վերաքննիչ դատարանի երեկվա որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանից վերադարձված Էդուարդ Մարտիրոսովի ժամանման կադրերը. Sputnik
Ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը վերադարձել է Ադրբեջանից Երևանում՝ բացառիկ կադրեր Sputnik Armenia-ից:&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձյուն ու բուք․ Գեղարքունիքը՝ հիմա
Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում։ Auroranews.am-ը տեսանյութեր է ստանում, որտեղ երևում է, որ առատ ձյունը չի դադա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարները մետրոյում են․ գնացքները կանգնեցրել են
Երևանի տարբեր հատվածներից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթն ու անհնազանդության ակցիաները։&nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիրները շրջափակել են կառավարության բոլոր մուտքերը
«Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները, հասնելով Հանրապետության հրապարակ, շրջափակեցին կառավարության շենքի բոլոր մուտք...