Ռուսաստանը երբեք դաշինքներ չի կազմում որևէ մեկի դեմ. Լավրով
Ռուսաստանը երբեք դաշինքներ չի կազմում, որ ընկերանա որոշ երկրների հետ՝ ընդդեմ մյուսների: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք երբեք դաշինքներ չենք կազմում որևէ մեկի դեմ, մենք երբեք որևէ մեկի հետ չենք ընկերանում ուրիշի դեմ», - ասել է դիվանագետը RT Arabic-ին տված հարցազրույցում:
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, Ռուսաստանի Դաշնությունն ունի գործընկեր կազմակերպությունների ցանց, որը ստեղծվել է տարիներ առաջ։
Լավրովը ասել է, որ դրանց թվում են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ՇՀԿ-ն, որոնք համագործակցում են այլ կազմակերպությունների հետ. «Այս ինտեգրացիոն գործընթացների «զույգացումը» տարածվում է ավելի ու ավելի մեծ տարածքների վրա»:
Այս առումով նա նշել է Մեծ Եվրասիա նախագիծը, որը պետք է ընդգրկի ամբողջ Եվրասիական մայրցամաքը։ Դիվանագետի խոսքով՝ այն ձեւավորվում է «գետնի վրա» տեղի ունեցող գործընթացների հիման վրա եւ ունի «եվրասիական հարթություն»։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Փաշինյանը Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահին. Լարված մթնոլորտ է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Արցախի խորհրդարանի չորս խմբակցությունները հայտարարություն էին տարածել՝ իրենց անհանգստ...
Ռուսաստանը կօգնի հաղթահարել պարենային համաշխարհային ճգնաժամը, եթե Արևմուտքը չեղարկի պատժամիջոցները. Պուտին
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի Դա...
«Գազպրոմը» կկորցնի Հայդաչ գազի պահեստարանը, եթե այն գազով չլցնի. Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ «Գազպրոմը» կկորցնի Հ...