Հուսով ենք՝ Բրյուսելը կօգնի իրականացնելու ԼՂ-ի շուրջ եռակողմ համաձայնագրերը. Զախարովա
Մոսկվան ակնկալում է, որ Բրյուսելը կօգնի իրականացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Արցախի հարցի կարգավորման հարցում ԵՄ միջնորդությանը։
«Ռուսաստանի ռազմավարական նպատակն այն է, որ Հարավային Կովկասը դառնա կայունության և բարգավաճման գոտի, ինչպես նաև նպաստել այդ գործընթացին: Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համալիր կարգավորումը առանցքային խնդիրներից մեկն է...: Ռուսաստանը համապարփակ աջակցություն է ցույց տալիս Երևանի և Բաքվի գործընկերներին բոլոր ուղիներով, ներառյալ՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, հանրային երկխոսության հաստատումը»,- ասել է նա:
Բացի դա, Զախարովան նշել է, որ ռուսական կողմը տեսնում է ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման գործընթացին ԵՄ-ի միջամտելու համառ փորձերը։
«Հուսով ենք, որ Բրյուսելը, եթե ցանկանա, կօգնի դրանք իրականացնել, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ»,- ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
Փաշինյանը Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահին. Լարված մթնոլորտ է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Արցախի խորհրդարանի չորս խմբակցությունները հայտարարություն էին տարածել՝ իրենց անհանգստ...
Ինչ է նկատի ունեցել Շառլ Միշելը՝ «Ղարաբաղի էթնիկ հայեր» արտահայտությամբ
Իրավունքներն ու անվտանգության հարցը եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնավորման հիմնական խնդիրներից մեկը և առա...