Այս ձևաչափի «մահվան» մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են. Միրզոյան
Ուկրաինական պատերազմի բերումով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները, մեղմ ասած, ակտիվ չեն ընթանում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ուկրաինական պատերազմից հետո համանախագահների շրջանում որոշակի տարակարծություններ կան։ Բայց մենք շարունակում ենք ԼՂ հիմնախնդրի բանակցությունների տեղը և ձևաչափը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում։
Այս մասին մենք շարունակաբար խոսում ենք բոլոր միջազգային գործընկերների և առաջին հերթին՝ համանախագահների հետ։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջերս համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը հենց այդ ձևաչափում աշխատանքները շարունակելու», - ասաց ՀՀ արտգործնախարարը։
Արարատ Միրզոյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոնսենսուսի մասին խոսելը չափազանցություն կլինի, բայց այս ձևաչափի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են։
Նմանատիպ հոդվածներ
«Շատ անհանգիստ են, որովհետև տեսնում են, թե ինչպես է շատանում մարդկանց քանակը». Լևոն Քոչարյան
Պետք է փորձեն իշխանականները իրենց զանգվածին նաև թիմի ներսում համոզել , որ անհանգստանալու բան չկա, բայց, իհարկե, շատ անհա...
«Թող դնեին Արցախի դրոշը ԱԳՆ-ում այն ժամանակ, երբ իրենք էին իշխանության». Միրզոյան
«Դիմադրություն» շարժման բողոքի ակցիայի շրջանակներում ՀՀ ԱԳՆ շենքի շրջափակումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանն այսօր ԱԺ–ում...
Արցախի նախագահը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին
Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի...
«Հիմա նոր ճգնաժամի մեջ ենք». ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդես է եկել որպես գլխավո...