«Մենք վրեժ կլուծենք մեր հերոսի կյանքի համար»․ Ռաիսին՝ իրանցի գնդապետի սպանության մասին

 «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» բարձրաստիճան սպայի՝ կիրակի օրը տեղի ունեցած սպանությունն անպատասխան չի մնա», - այս մասին հայսօր հայտարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

 

«Ես հաստատում եմ, որ մեր անվտանգության ուժերը լրջագույն հետքաննություն կանցկացնեն։ Որևէ կասկած թող չլինի, որ մենք հանցագործներից վրեժ կլուծենք մեր հերոսի կյանքի համար», - հայտարարում էր Ռաիսին։

 

Գնդապետ Սայադ Խոդաիի սպանությունը տեղի էր ունեցել կիրակի օրը՝ մայիսի 23-ին, Թեհրանի արևելքում գտնվող նրա տան մերձակայքում։

Անհայտ անձը իրանցի գնդապետին սպանել է վերջինիս ուղղությամբ արձակած հինգ կրակոցով։

 

Իրանի պետական հեռուստատեսությունը, Խոդաիի սպանության մասին հաղորդագրության մեջ գնդապետին անվանել էր «սրբավայրերի պաշտպան»։

Որպես կանոն, այս տիտղոսին արժանանում են իրանցի այն ուժայինները, որոնք էլիտար «Ալ Քուդս» ստորաբաժանման կազմում մասնակցել են Սիրիայում և Իրաքում ընթացող ռազմական գործողություններին։

Քաղաքականություն