Սրբուհի Գալյանը` Սահմանադրությունը փոփոխելու մասին
Քննարկում էինք, թե երբ կյանքի կոչենք մեր հանձնառությունը, որը ստանձնել ենք նախընտրակասն գործընթացի շրջանակում, և երբ հրապարակենք Սահմանադրության տեքստը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՔՊ կուսակցության վարչության նիստին Սահմանադրության հարցն էր օրակարգում:
«Երեկ քննարկել ենք Սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը: Առաջիկայում ամբողջացնելուց հետո, որովհետև սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքներին: Մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, ևս 1 կամ 2 քննարկում կունենանք և կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել, թե ոչ:
Բայց այն հարցի հետ կապված, թե ինչու չենք հրապարակել նախկինում, ես բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել այս մասին խոսելու, ասել եմ, որ տեքստը պատրաստ չէ, քանի որ մեր մի շարք գործընկերներ չեն հասցրել ուղղակի դիտարկումներ ներկայացնել, և սա միանձնյա որոշում չէ՝ հրապարակել կամ չհրապարակելը: Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք»,- նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ 61 մանդատ ունենալու դեպքում իշխանությունը չի կարողանալու սահմանադրական փոփոխություններ իրականացնել, Սրբուհի Գալյանն ասաց.
«Եթե հարցը այն է՝ իրավիճա՞կ է փոխվել այդ առումով, ես ձեզ կասեմ, որ իրավիճակ չի փոխվել: Այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն: Մենք ասել ենք, որ մեր օրակարգում հեղափոխությունից հետո եղել է Սահմանադրությունը փոփոխելը, դա եղել է քաղաքական հանձնառություն, ինչը մենք ստանձնել ենք և պատրաստ ենք ի կատար ածել: Նոր Սահմանադրության տեքստը հրապարակելը և հանրության հետ քննարկելը մեր հանձնառության մի մասն են, թե ինչ կլինի դրանից հետո՝ ժամանակը ցույց կտա:
Մենք մեր աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափենք, կչափեն նաև մեր ընդդիմադիր գործընկերները, որոնք այսօր մտածում են, ապագայում եթե կորոշեն վերցնել մանդատը, կչափեն նաև հանրային պահանջը իրենք, և կկայացնեն կամ մենք բոլորս կկայացնենք համապատասխան որոշում»:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
Փաշինյանի հայտարարությունը` ԱԺ-ից
Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնությո...