Սոնա Ղազարյանը դիմել է ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին
Սոնա Ղազարյանը հայտարարել է, որ 2025 թվականի բյուջեի կատարողականի քննարկումներին ընդդիմության չմասնակցելը ցույց է տալիս, որ նրանց միակ գործառույթը սեփական ապօրինի գույքի պաշտպանությունն է։
Դիմելով քաղաքացիներին, հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցողներին՝ Սոնա Ղազարյանը հիշեցրել է կալոգացի օլիգարխի խոսքերն այն մասին, որ եթե իր նկատմամբ քրեական գործեր չլինեին, քաղաքականությամբ չէր զբաղվի, ինչն, ըստ պատգամավորի, լավ ամփոփում է խորհրդարանում վերջին երեք օրերին տեղի ունեցածը։
Նա նշել է, որ մինչ խորհրդարանում քննարկվում է 25 թվականի բյուջեի կատարողականը, ընդդիմությունը չի գալիս Ազգային ժողով քաղաքացիների շահերը ներկայացնելու համար։ Ըստ Ղազարյանի՝ ընդդիմությունը խորհրդարանում ունի ընդամենը մեկ գործառույթ՝ պաշտպանել սեփական, ապօրինի ծագում ունեցող գույքը, ինչն արել է վերջին 5 տարիների ընթացքում և շարունակելու է անել հետագայում։
Պատգամավորի ձևակերպմամբ՝ այս քննարկումներից ընդդիմադիրների բացակայությունն ի ցույց է դնում, որ նրանք «թքած ունեն» Հայաստանի Հանրապետության ու մեր ապագայի վրա, և հարց է ուղղել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին, թե արդյոք նրանք գո՞հ են իրենց շահերը ներկայացնող այս խմբակների ներկայությունից։
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...