«Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է». Իվետա Տոնոյան
ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում սրիկայություն է որակել Հովիկ Աղազարյանի գործողությունները և զգուշացրել, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ կուսակցության բարի համբավի հետ:
Ինչպես նշել է մամուլի խոսնակը, այն օրերին, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր իրավական գործիքների կիրառմամբ պայքարում է իր դեմ իրականացվող հրեշավոր անարդարության դեմ՝ յուրաքանչյուր ընտրողի քվեն պաշտպանելու, վերահաշվարկներ իրականացնելու և անցած ընտրություններում ժողովրդի կամարտահայտության իրական պատկերը վերականգնելու համար, նախկին քպական Հովիկ Աղազարյանը զբաղված է, մեղմ ասած, անպարկեշտ բամբասանքով։ Տոնոյանի ձևակերպմամբ՝ այդ պատվերի նպատակը նույնիսկ էական չէ։
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...