Որն է եղել Երևանում ճանապարհի փլուզման պատճառը․ քաղաքապետարանից հայտնում են
Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում այսօր տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով։ Արդյունքում երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել է, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ։ Տուժածներ չկան, սակայն Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակվել է։
Եևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը Auroranews.am-ին հայտնեց, որ ճանապարհի փլուզումը տեղի է ունեցել շինարարական նորմերը չպահպանելու և ամրաշինական աշխատանքներ չիրականացնելու հետևանքով։ Սարդարյանը նաև նշեց, որ փլուզման հատվածում շինաշխատանքներն իրականացնում է «Սահակյանշին» ՓԲԸ–ն։ Ըստ նախնական տեղեկությունների այդ հատվածում երթևեկությունը կսահմանափակվի 1-ից 1,5 ամսով։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հայտարարություն տարածեց
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, իր հաղորդագրության մեջ պնդելով, թե իբ...
ՀՐԱՏԱՊ. Ժամկետային զինծառայող է վիրավորվել
Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան...
Զգուշացում․ Սկանդինավիայի շրջաններից ցուրտ հոսանք է ներխուժում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգույշացնում է՝ Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի...
Ուժգին տեղումներ, հոսանքի անջատումներ. ԱԻՆ-ը՝ իրավիճակի մասին
Երևանում և մի շարք մարզերում ուժգին տեղումներ են։ Auroranews.am-ը կապ հաստատեց ԱԻն-ի մամուլի խոսնակ Հայ...