Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ արդեն 24 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և ինքն ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ է ստանում այդ մասին:
Լրագրողի հարցին, թե արդյոք նախարարն այցելել է անմարդկային, անմխիթար, բորբոսնած ու խոնավ պատերով խցում պահվող Արթուր Օսիպյանին, Սրբուհի Գալյանը պատասխանել է, որ չի այցելել նրան, սակայն երեկ Օսիպյանին տեսակցել է նախարարության աշխատակիցը։
Ըստ նախարարի՝ հացադուլավորին նաև առաջարկվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել այն իրողությունների վերաբերյալ, որոնք, իր կարծիքով, բնույթով հանցավոր են։
Անդրադառնալով պահման պայմաններին՝ Գալյանը նշել է, որ ՔԿՀ-ների պայմաններն այնպիսին են, ինչպիսին կան, բայց դրանք շարունակաբար բարելավվում են, և հավելել, որ արվում է ամեն ինչ՝ անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ հացադուլի իրավունքը, պատշաճ ապահովելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...